երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը Ուկրաինա այցի ժամանակ հայտարարել է, որ Կիևն իր հայեցողությամբ կարող է օգտագործել բրիտանական զենքերը և իրավունք ունի խոցել թիրախներ Ռուսաստանի տարածքում, տեղեկացնում է BBC-ն։

«Քանի դեռ Ռուսաստանը հարվածներ է հասցնում Ուկրաինայի ներսում, լիովին հասկանալի է, թե ինչու է Ուկրաինան անհրաժեշտություն զգում ապահովել իր պաշտպանությունը»,-նշել է նա:

Նշենք, որ Բրիտանիայի արտգործնախարարը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և հայտարարել, որ Ուկրաինան «լիովին իրավունք ունի հակահարված տալ Ռուսաստանին»։

 

  • Կիսվել: