շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետի պատասխանը Ֆրանսիայի նախագահին

Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետի պատասխանը Ֆրանսիայի նախագահին

Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին:

Փոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակրոնը նախօրեին բրիտանական The Economist ամսագրին տված բացառիկ հարցազրույցում մեկ անգամ ևս չէր բացառել Ուկրաինայում արևմտյան ցամաքային զորքերի տեղակայումը:

Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ նշել էր, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ Նա մանրամասնել էր, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևն օգնություն խնդրի։

Նա ընդգծել էր, որ ոչինչ չի բացառում:

Իր հերթին Ռուսաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը «վտանգավոր» է որակել Մակրոնի խոսքերը:

«Մոսկվան հետևում է Փարիզի հայտարարություններինը, հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր նպատակները չեն իրականացվել»,-շեշտել էր նա:

  • Կիսվել: