շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Վարդենյաց լեռնանցքը և Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը և Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
 
Վարդենյաց լեռնանցքը և Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Լոռու, Սյունիքի մարզերի, Վեդի-Լանջառ ավտոճանապարհները, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորանները, Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: