երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Փրկարար ծառայություն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Փրկարար ծառայություն

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝

Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Ստորև ներկայացվում են ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկվում այլընտրանքային երթուղիներ:

Փակ երթուղիներ՝
1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն
2. Դիլիջան – Իջևան

Այլընտրանքային երթուղիներ՝

Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
1. «Գոգավան մ/տ» – Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
2. «Բավրա մ/տ» – Գյումրի – Երևան

Հայաստանի ներհանրապետական երթուղի
1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան։

  • Կիսվել: