Իսրայելը հարվածել է Իրանի տարածքին
Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի տարածքում նոր ավիահարվածների շարքի մասին, հաղորդում է BBC-ն։
Իրանական Քում քաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս չորսը՝ վիրավորվել, հաղորդում է Ynet-ը։ Ենթադրվում է, որ զոհվածներից առնվազն մեկը աշխատում է Իրանի միջուկային ծրագրում, հաղորդում է Jerusalem Post-ը։
Իրանի ամենամեծ և ամենաապահով միջուկային ենթակառուցվածքային օբյեկտներից մեկը՝ Ֆորդոն, գտնվում է Քում նահանգում։ Պայթյուններ են լսվել նաև Թեհրանում և Սպահանում, որտեղ գտնվում է միջուկային հետազոտական համալիր։