երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Գյումրի-Աշոցք ճանապարհը և Նորավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ ենանցանելի են

Գյումրի-Աշոցք ճանապարհը և Նորավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ ենանցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Նորավան-«Զանգեր» ճանապարհահատվածը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: