ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է դրել երկու օրենքի նախագիծ

ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է դրել երկու օրենքի նախագիծ

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

Նշվում է, որ ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի օգոստոսի 12-ից 27-ը նախագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:

 

ՀՀ ոստիկանությունը լրացուցիչ պարզաբանումների համար առաջարկում է դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-68-39 հեռախոսահամարով:

  • Կիսվել: