չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ նախագահն այցելել է Սուրբ Ղազար կղզի

ՀՀ նախագահն այցելել է Սուրբ Ղազար կղզի

Հայաստանի Պատվո Հյուպատոսությունում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում ունեցավ Դեսպան Ն․Գ․ Ծովինար Համբարձումյանի և Հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ, որի ընթացքում տեղեկացավ Վենետիկի և Վենետոյի մարզի Հայ համայնքի արդիական հարցերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսության ֆեյսբուքյան էջից:

Այնուհետև, Նախագահն այցելեց Սուրբ Ղազար կղզի, որտեղ դիմավորեցին Մխիթարյան Միաբանության Հայրերը, ինչպես նաև Իտալիայի իշխանությունների ներկայացուցիչները և Հայ համայնքի բազմաթիվ անդամները։

Մասնակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Նախագահին, ով իր Իտալիա այցի շրջանակներում ցանկություն հայտնեց հանդիպել նաև Վենետիկի Հայ համայնքին և Մխիթարյան Միաբանությանը։

  • Կիսվել: