ՀՀ-ն տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով առաջատար է
Հայաստանը տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով շարունակում է մնալ առաջատար:
Ըստ worldometers.info-ի՝ հուլիսի 11-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10 593, մահացության ցուցանիշը՝ 189:
Նշվում է, որ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 10 593
2. Ռուսաստան – 4937
3. Իրան - 3036
4. Թուրքիա – 2513
5. Ադրբեջան – 2319
6. Վրաստան – 246
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 189
2. Իրան – 150
3. Ռուսաստան – 77
4. Թուրքիա – 63
5. Ադրբեջան – 29
6. Վրաստան – 4


