կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ-ի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Մեխիկոյի բացօթյա պատկերասրահում

ՀՀ-ի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Մեխիկոյի բացօթյա պատկերասրահում

Փետրվարի 2-ին Մեխիկո քաղաքի կենտրոնում գտնվող «Բարեկամ մշակույթների ճեմուղի» բացօթյա պատկերասրահում տեղի է ունեցել Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը:

Խոսքով հանդես են եկել Մեխիկոյի քաղաքապետարանի պաշտոնյաներ և ՀՀ դեսպանը:

Արարողությանը ներկա էին նաև Մեքսիկայի արտաքին գերատեսչության ու հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Մեքսիկայում մի շարք երկրների դեսպաններ:

Լուսանկարները պատկերասրահում կցուցադրվեն մինչև ապրիլի 3-ը:

May be an image of 3 people, people standing and outdoors

May be an image of 1 person, standing, outdoors and monument

May be an image of 3 people and bridge

May be an image of 6 people and outdoors

May be an image of 10 people, people standing and outdoors

 

  • Կիսվել: