ՀՀ գլխավոր դատախազության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են «Մխիթար Գոշի» մեդալով
Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել.
Արմեն Վոլոդյայի ՄԱՐՈՒԽՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ
Արթուր Սամվելի ՉԱԽՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտան-գության ծառայությունում մինչդատա-կան վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ
Վահե Վարուժանի ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ: