հինգշաբթի, հունվար 23
23 / 1 / 2025
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին

ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության գիտությունների ակադեմիայի նախագահ Մոհամմադ Ռեզա Մոխբեր Դեզֆուլիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Նամակում նշված է․ «Հարգարժան պրոֆեսոր Մոհամմադ Ռեզա Մոխբեր Դեզֆուլի,

Մեծ ցավով տեղեկացանք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և մյուս պաշտոնյաների անժամանակ մահվան մասին: Երեկ տեղի ունեցած ողբերգական պատահարից հետո Հայաստանի ողջ հանրությունը հույսով սպասում էր հրաշքի, որը, ցավոք, իրականություն չդարձավ: Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին և այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Ձեզ: Խորապես ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն»:

  • Կիսվել: