Իրանը հատել է կարմիր գիծը․ Իսրայելի պաշտպանության նախարար
Իրանը հատեց կարմիր գծերը, երբ համարձակվեց հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական բնակավայրերի վրա: Այս մասին հայտարարել է ասել է Իսրայելի Պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իրանն անցել է կարմիր գիծը, համարձակվել է, հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին և կապահովենք, որ այաթոլլայի ռեժիմը շատ բարձր գին վճարի իր հանցավոր գործողությունների համար»
Նշենք, որ այս պահին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ լրատվամիջոցների, այս պահին խորհրդակցություններ է անցկացնում անվտանգության մարմինների հետ։
Իսկ ընդամենը րոպեներ առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: