չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Հերթերի խնդիրը լուծելու համար հանձնարարական է տրված․ ՆԳ նախարարն այցելել է Երևանի հաշվառման բաժին

Հերթերի խնդիրը լուծելու համար հանձնարարական է տրված․ ՆԳ նախարարն այցելել է Երևանի հաշվառման բաժին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 23-ին անակնկալ այց է կատարել ՆԳՆ Երևանի հաշվառման-քննական բաժին, շրջել ստորաբաժանման տարածքում, զրուցել քաղաքացիների հետ։

Նախարարը հետևել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և գործնական քննությունների ընթացքին, հաշվառման համարանիշների տրամադրման գործընթացին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հերթերի կանոնակարգմանն ու սպասարկման արդյունավետության բարձրացմանը միտված թվայնացման աշխատանքներին։

Քաղաքացիները Արփինե Սարգսյանին են ներկայացրել հերթագրման, սպասարկման և ծառայությունների մատուցման վերաբերյալ իրենց կարծիքը, նաև հանդես եկել առաջարկություններով։

Նախարար Սարգսյանը, առանձնացնելով հերթերի խնդիրը, ստորաբաժանման ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ։

  • Կիսվել: