հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները

Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիի և ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյան միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, գրում է akhaltskha.net-ը:

Հայ գործընկերը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլիին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Զրույցի ընթացքում կողմերը ընդգծել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն շարունակել աշխատանքը կողմերի միջև առկա գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ Արփինե Սարգսյանն իր վրացի գործընկերոջը հրավիրել է Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով և նշել, որ այցը լավ հնարավորություն կլինի առկա համագործակցությունը ընդլայնելու և կողմերի առաջնահերթ հարցերը քննարկելու համար։

  • Կիսվել: