երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայ ժողովրդի Ամանորը

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայ ժողովրդի Ամանորը

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայկական ֆուտբոլի առաջատար Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ:

«Իմ սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարցունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության:

Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ:

 

Թող որ հաջողության անսպառ ճրագը բոլորիդ օջախները լուսավորի և պահի վառ:

ՍիրոՎ, Հենո»,- գրել է Մխիթարյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

  • Կիսվել: