չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայտնի է Արմավիր-Սարդարապատ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ինքնությունը

Հայտնի է Արմավիր-Սարդարապատ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ինքնությունը

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ ժամը 23:35-ի սահմաններում Սարդարապատ-Արաքս գյուղամիջյան ճանապարհին՝ Արաքս գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 43-ամյա Հրաչյա Բեդոյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 24-ամյա Հակոբ Չոկուրյանի վարած «ՎԱԶ 21093» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Հ. Բեդոյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Գրետա Խաչատրյանը, վարորդներից Հ. Չոկուրյանն ու վերջինիս ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարկոս Ֆեսիլյանը տեղում մահացել են, իսկ Հ. Բեդոյանն ու Հ. Չոկուրյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Մհեր Գրիգորյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ ժամանած հրշեջ-փրկարարները: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել մահացածներին ու վիրավորներին, ապա պատգարակով մետեցրել «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

  • Կիսվել: