չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը

«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը

Երեւանում ընթանում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր ձեւավորված կուսակցության հիմնադիր համագումարը: Քաղաքական կուսակցությունը կկոչվի «Նոր ուժ»:

Բացման խոսքով հանդես եկավ Հայկ Մարությանը, ով, մասնավորապես, նշեց. «2018-ին համաժողովրդական ալիքի վրա տեղի ունեցած հեղափոխությունը ահռելի դրական լիցք եւ բարվոք  ապագայի լավատեսություն տվեց  ոչ միայն Հայաստանի եւ Սփյուռքի հայերին, այլեւ լեգիտիմության անհրաժեշտ պաշար Արցախի հարցը արժանապատիվ լուծելու համար: Ցավոք 2018-ի էներգիան ներքին ու արտաքին ասպարեզներում իրական եւ  եւ անշրջելի արդյունքի վերածելու փոխարեն ընտրեց վայրիվերո եւ անարդյունավետ գործողությունների ճանապարհը՝ կորցնելով արագ ռեֆորմների հնարավորությունը:

Իսկ արտաքին քաղաքականության մեջ անշրջահայաց եւ հախուռն գործողություններով նոր իշխանությունը մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը՝ պատրաստ  չլինեով դրան ոչ դիվանագիտական, ոչ ռազմական ճակատում, ինքն ապացուցվեց 44-օրյա պատերազմի օրերին:

Փաստացի Հայաստանի եւ Արցախի համար կենսական կարեւորություն ունեցող վճռական փուլում մենք մնացինք միայնակ՝ չունենալով մեր դաշնակիցների միանշանակ աջակցությունը եւ կորցնելով հակառակորդների հետ արժանապատիվ երկխոսության հնարավորությունները: Իսկ պատերազմի բուն ընթացքում ուժային կառույցներում բարձրագույն ղեկավարության հաճախակի փոփոխությունները, իշխանությունների քաղաքականության անկանխատեսելի վարքը ցույց տվեցին, որ երկրի  ռազմաքաղաքական վերնախավը համարժեք չէ ծառացած մարտահրավերների առաջ:

2020-ի ղետներին հաջորդեցին արտաքին հարաբերություններում շարունակական նահանջ եւ ձախողումներ, որոնք իրենց գագաթնակետին հասան 2023-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը բռնի տեղահանության ենթարկեց ԼՂ բնակչությանը: Արցախում հազարամյակներ գոյություն ունեցող հայկական պետականությունն իսպառ ոչնչացվեց:

Հայաստանի գլխին կախված վտանգը շարունակում է սպառնալ պետության կենսունակությանը»:

  • Կիսվել: