չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ես անընդունելի եմ համարում արտաքին քաղաքական կողմնորոշումները որպես քաղաքական դավանանք. «Նոր ուժ»

Ես անընդունելի եմ համարում արտաքին քաղաքական կողմնորոշումները որպես քաղաքական դավանանք. «Նոր ուժ»

Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը արժեհամակարգով անքակտելիորեն կապված են եվրոպական քաղաքակրթության հետ. Միաժամանակ, ես անընդունելի եմ համարում արտաքին քաղաքական կողմնորոշումները որպես քաղաքական դավանանք: Այս մասին, այսօր «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմում: Երկրի ներքին ու արտաքին քաղաքական նպատակները պետք է բխեն սեփական ռեսուրսների իրատեսական գնահատման վրա՝ ջանալով շարունակաբար լայնացնել այդ հնարավորությունների շրջանակը: Մինչդեռ  վերջին տարիներին իշխանությունների բազմաթիվ վայրիվերո գործողությունները խարխլել են ՀՀ արտաքին քաղաքան վարկը, կրճատել հնարավորությունների շրջանակը: Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներն օգտվում են այս իրավիճակից՝ անընդհատ նորանոր զիջումներ կորզելով եւ շարունակելով պահանջել վելին, ավելին և ավելին:

Այս խոցելի վիճակից երկիրը կարող է դւորս գալ միայն ճկուն, հավասարակշռված եւ բանիմաց արտաքին քաղաքականության շնորհիվ՝ որդեգրելով «չկան հավերժ բարեկամներ եւ թշնամիներ, կան հավերժ շահեր» հայտնի սկզբունքը:

Մեզ համար առաջնային կարեւորություն ունեն մեր անմիջական հարեւան, բարեկամ երկրների՝ Վրաստանի եւ Իրանի հետ բոլոր տեսակի հարաբերությունների ռազմավարական զարգացումը, ԵՄ-ի եւ եվրոպական երկրների հետ ինտեգրցիոն ծրագրերի լայնացումն ու խորացումը հնարավոր բոլոր ուղղություններով եւ մակարդակներով, ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը, քաղաքական, տնեսական ու մշակութային սերտ  կապերի ամրապնդումը ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի, րաբական աշխարհի բարեկամ երկրների հետ: Նոր կապերի ձեւավորումն ու ամրապնդումը հնարավոր բոլոր տարածաշրջանների ու երկրների հետ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ արժանապատիվ երկխոսության վերականգնումը, հարաբերությունների կարգավորման եւ խաղաղ գոյակցության ձգտումը»,- հայտարարեց Հայկ Մարությանը:

  • Կիսվել: