երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱՄՆ-ում վթարվել է F-16 կործանիչ

ԱՄՆ-ում վթարվել է F-16 կործանիչ

Երեքշաբթի վթարի է ենթարկվել ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչը Հոլոման ավիաբազայի մոտ (Նյու Մեքսիկոյի նահանգ), տեղեկացրել է Fox News հեռուստաալիքը։

Նրա տեղեկացմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը մոտ 11.50-ին, «Ուայթ Սենդս» ազգային պարկի մոտ։ Կործանիչում միայն օդաչուն է եղել, նա կատապուլտացվել է։ Նրան բուժօգնություն է ցուցաբերվում։ Նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։

Տեղի իշխանությունների ներկայացուցիչները հորդորել են չմոտենալ պատահարի վայրին, քանի որ կործանիչում գտնվող վնասակար քիմիական նյութերը կարող են հայտնված լինել մթնոլորտում։ «Ուայթ Սենդս» պարկի տարածքի մի մասը փակ է այցելությունների համար։

Կործանման պատճառի մասին տեղեկություն չի ներկայացվում։ Ինչպես նշել է հեռուստաալիքը, սա F-16 կործանիչների արդեն երրորդ վթարն է վերջին կես տարվա ընթացքում։

  • Կիսվել: