կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 8 բեռնատար ավտոմեքենա. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 8 բեռնատար ավտոմեքենա. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 1-ը հանրապետության ողջ տարածքում տեսուչներն իրականացրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված լայնամասշտաբ վերահսկողական միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։

Շրջայցերի ընթացքում ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 8 բեռնատար ավտոմեքենա։

Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ, սևահողը հանձնվել է համայնքներին։

Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 250.000 ՀՀ դրամի չափով։

Վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

  • Կիսվել: