շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին` հոշոտված գազանների կողմից

Հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին` հոշոտված գազանների կողմից

Փետրվարի 9-ին Վարդաբլուր գյուղից Ծակ քար ժամ եկեղեցուց ձոր իջնող հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դիակ՝ գազանների կողմից հոշոտված:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Փետրվարի 12-ին Ստեփանավանի քննչական բաժնից ոստիկանության Ստեփանավանի բաժին գրությունն է ստացվել, որ քննությամբ պարզվել է, որ հայտնաբերվածը անցած տարվա դեկտեմբերի 10-ից որպես անհետ կորած որոնվող

Սամվել Մարիկյանի դին է:

Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: