Հայերը լավ են, բոլոր քաղաքներից նորություն ունենք. Իսրայելաբնակ խմբագիր
«Այսօր 7֊րդ օրն է։ 7։18֊ ին այսօր առավոտյան, երբ հայտնվել էր, որ այսօր վերադառնալու ենք բնականոն կյանքի ու աշխատանքի, թրաշով հեղափոխականները 26 հրթիռ ուղարկեցին էս կողմերը»,-գրում է «Իսրայելահայեր» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանը, որը բնակվում է Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքում։
Նրա փոխանցմամբ, հՀրթիռահարության արդյունքում այս պահին` 24 վիրավոր, 4 ծանր, 2 միջին ծանրության։ Հարվածել են Բեեռ Շևայի Սոռոկա հիվանդանոցին, թիրախավորվել է երկրի կենտրոնը, եղել են ուղիղ հարվածներ բնակելի շենքերի վրա։
«Ես էլ ասում եմ, թե էս չալմավորները ինչու են Պետախ Տիկվայի վրա կպած կրակում, պարզվում է հիվանդանոցներին են խփում։ Զոհեր չկան Աստծուն փառք։ Հայերը լավ են, բոլոր քաղաքներից նորություն ունենք»,-գրում է իսրայելաբնակ Չեռնոմորյանը։