Հայաստանը վերահաստատել է հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրին
Հայաստանը Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից երկրների 28-րդ համաժողովում հաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրին, հաղորդում է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանատունը:
«Հայաստանի հայտարարության մեջ ընդգծվել է ՔԶԱԿ - ի նշանակալի դերը և հաստատվել է Հայաստանի հաստատակամ հանձնառությունը չտարածման ծրագրին», - ասված է հաղորդագրության մեջ: