շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սեյսմաբանության ոլորտում համագործակցել Իրանի հետ

Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սեյսմաբանության ոլորտում համագործակցել Իրանի հետ

Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սեյսմաբանության ոլորտում համագործակցել Իրանի հետ: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ մասնակցելով Թեհրանում կազմակերպված երկրաշարժագիտության ու սեյսմիկ ճարտարագիտության 8-րդ միջազգային համաժողովին: Գիտաժողովին, որի բացման խոսքը վերապահվել էր Թեհրանի քաղաքապետին և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին, Վերմիշյանն առաջարկել է հաջորդ՝ 9-րդ համագումարն անցկացնել Երևանում և նշել, որ Հայատանն ունի բավական մեծ գիտական ներուժ ու փորձառություն, որով կարող է կիսվել տարբեր երկրների հետ: Միջոցառմանը ներկա են եղել Իրանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ տասնյակ երկրներից, այդ թվում՝ Կանադայից, Անգլիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Նոր Զելանդիայից, Սլովենիայից, Ալժիրից, Ճապոնիայից, Թուրքիայից, Սիրիայից ... Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող աշխատանքային պատվիրակության կազմում ընդգրկված քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի գլխավոր տնօրեն, ճարտարապետ Արմեն Մինասյանը և Իրանի Շարիֆ համալսարանի կառուցագիտության ֆակուլտետի համահիմնադիր, դոկտոր Մարկ Գրիգորյանը նույնպես մասնագիտական ելույթներով են հանդես եկել պաշտոնական ծրագրի ժամանակ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը Իրանում ծանոթացել է նոր տեխնոլոգիաներին, մասնակցել մասնագիտական քննարկումների և հանդիպում ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ:

  • Կիսվել: