Հայաստանը ներկայացվել է իտալական La Repubblica պարբերականում
Հայաստանը ներկայացվել է իտալական La Repubblica պարբերականում։
Իտալացի լրագրող Օրիանա Դավինին La Repubblica-ի ընթերցողներին պատմել է դեպի Հայաստան իր ուղևորության մասին, որը նախաձեռնել էր ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:
«Եվ եթե նրա վանքերը, որոնցից շատերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ են, միշտ եղել են այցելուների գրավչություն, այսօր Հայաստանը նաև ընտրվում է իր բնության տեսարաններով, հիանալի գինիով և հարուստ խոհանոցով»,- նշված է հոդվածում։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։