Հայաստանում ու Արցախում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Այսօր Հայաստանում և Արցախում օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 4-6 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այսօր Հայաստանի տարածքում տեղումներ չեն սպասվում։
Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 26-28, գիշերը` 12-14 աստիճան տաքություն։
