Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային. Կաբո Վերդեն դուրս եկավ խմբից
Ընթացիկ աշխարհի առաջնության բացահայտումներից մեկը` Կաբո Վերդեն, խմբային վերջին տուրի խաղում զրոյական ոչ-ոքի գրանցեց Սաուդյան Արաբիայի հետ: Հավաքելով 3 միավոր` Կաբո Վերդեն առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը փլեյ-օֆֆ փուլին: Նրանք մրցաշարային աղյուսակում երկրորդն են:

Գվադալախարա, Մեքսիկա
Մարզադաշտ «Գվադալախարա»
H խումբ, երրորդ տուր
Ուրուգվայ-Իսպանիա`0:1
Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին ընթացիկ «Մունդիալ»-ի խմբային վերջին տուրում նվազագույն հաշվով հաղթեց Ուրուգվային: Իսպանացիների համար միակ ու հաղթական գոլը խփեց Ալեքս Բաենան: Իսպանիայի ընտրանին խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը` վաստակած 7 միավորով:
Տեսանյութը` այստեղ:

Սիեթլ, ԱՄՆ
Մարզադաշտ «Սիեթլ»
G խումբ, երրորդ տուր
Եգիպտոս-Իրան` 1:1
Աշխարհի առաջնությունում Իրանի ֆուտբոլի ընտրանին երրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց` այս անգամ մրցելով Եգիպտոսի ընտրանու հետ: Իրանի հավաքականի այս խաղում գոլի հեղինակ դարձավ Ռամին Ռեզաեյանը, իսկ Եգիպտոսից` Մահմուդ Սաբերը: Խմբային փուլի ավարտին Իրանը մրցաշարային աղյուսակում երրորդն է, իսկ Եգիպտոսը երկրորդը:

Վանկուվեր, Կանադա
Մարզադաշտ «Վանկուվեր»
G խումբ, երրորդ տուր
Նոր Զելանդիա-Բելգիա` 1:5
Բելգիան խմբային փուլի վերջին խաղում 5 գնդակ ուղարկեց Նոր Զելանդիայի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: Բելգիացիների կազմում աչքի ընկան Լինդրո Տրոսարդը (դուբլ), Քևին դե Բրույնեն, Ռոմելու Լուկակուն, Ալեքսիս Սալեմակերսը: Նոր Զելանդիայի հեղինակության գնդակը խփեց Էլայջա Զաստը: Բելգիան խմբային փուլում զբաղեցրեց առաջին տեղն ու դուրս եկավ փլեյ-օֆֆ:


