կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ տեղի ունեցավ «Վկան» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը. ովքեր են ներկա եղել

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ տեղի ունեցավ «Վկան» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը. ովքեր են ներկա եղել

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ տեղի ունեցավ ՛՛Վկան՛՛ ֆիլմի բացառիկ ցուցադրությունը:

Կինոդիտումն անցկացվել է Մոսկվայի տան դահլիճում՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների, հասարակական, քաաղքական գործիչների, կրթության, մշակույթի, գիտության և երիտասարդության ոլորտի ներկայացուցիչների համար:

Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատմել, որ ֆիլմը մի ջութակահարի մասին է, որն ականատես է լինում անմարդկային հանցագործությունների և փորձում է ճշմարտությունը հասցնել ամբողջ աշխարհին։

Նշենք, որ Մոսկվայի տանը ընթանում է ՛՛Եվրամայդան. Ուկրաինայում 2013-2014 թվականների հակասահմանադրական հեղաշրջման էությունն ու հետևանքները՛՛ խորագրով ցուցահանդեսը, որը կտևի ևս երկու շաբաթ:

Նշենք, որ, ինչպես երևում է Հայաստանում Ռուսական տան ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից, ֆիլմի դիտմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, «Ուժը Հայրենյաց» կուսակցության անդամ Նատալյա Ռոտենբերգը և այլք:

  • Կիսվել: