Հայաստանում ՌԴ-ի դեսպանը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ Անդրեյ Գրիշչուկը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին, ինչպես նաև ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ:
Դիվանագիտական առաքելության եւ ռազմական կցորդի ղեկավարները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայ ժողովրդի պատմության մեջ այդ սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը:


