հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան․ վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան․ վարչապետ

8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Սիրելի՛ հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել: Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտը վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի:

«Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են: Եթե իրավիճակում փոփոխություն կլինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով»,- ասված է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: