երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում կատարվել է հազվադեպ հանդիպող բարորակ բնածին ուռուցքի վիրահատություն

Հայաստանում կատարվել է հազվադեպ հանդիպող բարորակ բնածին ուռուցքի վիրահատություն

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կատարվել է բարդ վիրահատական միջամտություն՝ Մանկական վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանի ղեկավարությամբ:

Հիվանդանոցից հայտնում են, որ կլինիկա դիմած 2 տարեկան երեխան ունեցել է հետևյալ գանգատները՝ որովայնի ցավ, փսխում, ջերմություն:

Կատարված հետազոտությունների ժամանակ երեխայի մոտ որովայնի խոռոչում հայտնաբերվել է կիստոզ գոյացություն 8*6 սմ չափի:

Կատարվել է վիրահատություն՝ հեռացնելով մանկական հասակում բավականին հազվադեպ հանդիպող բարորակ բնածին ուռուցք՝ միջընդերքի լիմֆանգոմիա:

«Մասնագետներն իրականացրել են ստորին միջային որովայնահատում, բարակ աղու մասնատում՝ գոյացության հեռացում, բարակ աղու բերանակցում ծայրը ծայրին: Հետվիրահատական ընթացքն անցել է հարթ, երեխան դուրս է գրվել լավացումով»,-հայտնում են հիվանդանոցից։

  • Կիսվել: