Հայաստանում հայհոյանքով ազդեցիկ դառնալու մոլուցքը սկսում է մարել․ Կարեն Անդրեասյան
ԲԽԴ նախագահ Կարեն Անդրեասյանը շարունակում է իր՝ «Մի լավ բան» շարքը․
«Հայաստանում հայհոյանքով ազդեցիկ դառնալու մոլուցքը սկսում է մարել: Հանրային բանավեճում աստիճանաբար հաղթում է կիրթ ու փաստարկված խոսքը: Վերացման եզրին է նաև դեղին մամուլը:
Հայաստանում կա խոսքի լիարժեք ազատություն, միևնույն ժամանակ ունենք զրպարտությունից ու վիրավորանքից պաշտպանող օրենսդրություն: (2011-ին մամուլը ինձ հիշատակելիս վերջում պարտադիր գրում էր, որ ես եմ այդ դիվային օրենքի հեղինակը:) Գարնանը դատարանները կբեռնաթափվեն, և հայհոյողների պատիժն ավելի արագ տեղ կհասնի:
Բռնության կոչերը ևս մեծամասամբ ստանում են պատշաճ քրեաիրավական ընթացք: Մնում է փակել օտարերկրյա թիկունքից վայրահաչողների բերանը, ովքեր հայհոյում են հայրենիքում` Հայաստանում ապրողներին: Դեռ կգտնենք նաև այս հարցի լուծման իրավական ճանապարհը»,- գրել է նա: