ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, կան դրվագային դեպքեր․ Սրբուհի Գալյան

Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, կան դրվագային դեպքեր․ Սրբուհի Գալյան

Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, առկա են դրվագային դեպքեր։  Այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Բացատրելով, թե ինչ է համակարգային կոռուպցիան, Գալյանը խոստովանել է, որ կոռուպցիա այնուամենայնիվ կա, բայց այն կրում է դրվագային բնույթ։

«Բարեբախտաբար, մենք ունենք այնպիսի պետություն, որ որևէ նախարար, փոխնախարար կամ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող այլ անձ երաշխավորված չէ, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվի  և հակառակը՝ երաշխավորված է, որ կսկսվի։ Եվ այդ մասին խոսում են այն օրինակները, որոնք մենք այսօր ունենք։ Իհարկե, դրվագային կոռուպցիա կա, բայց թույլ տվեք ասել, որ այն եղել է մշտապես հասարակության ծագմանը և զարգացմանը համընթաց։

Կարծում եմ, որ կոռուպցիան այնպիսի երևույթ է, որ կա բոլոր երկրներում, ուղղակի դրանց ծավալներն են տարբեր։ Կարծում եմ նաև, որ սա մի արատավոր երևույթ է, որը շարունակելու է լինել։ Բայց պետության խնդիրը նվազագույն մակարդակի բերելն է, և դա է պատճառը, որ մենք շարունակաբար փորձում ենք զարգացնել ներգործության միջոցներն ու գործիքները»,- ասել է Գալյանը։ 

  • Կիսվել: