կիրակի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2024
Հայաստանն աշխատում է Միացյալ Նահանգների, Հնդկաստանի ուղղությամբ, որպեսզի ունենանք ուղիղ չվերթներ. Գնել Սանոսյան

Հայաստանն աշխատում է Միացյալ Նահանգների, Հնդկաստանի ուղղությամբ, որպեսզի ունենանք ուղիղ չվերթներ. Գնել Սանոսյան

Հայաստանն աշխատում է Միացյալ Նահանգների, Հնդկաստանի ուղղությամբ, որպեսզի ունենանք ուղիղ չվերթներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Զվարթնոց օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա օդանավակայանում էր՝ մասնակցելու Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղու առաջին չվերթի դիմավորման հանդիսավոր արարողությանը, գրում է news.am-ը:

«Մենք ավիացիոն ոլորտում մի շարք ուղղություններով միտված ենք նոր ուղղություններ ունենալ, անընդհատ ընդլայնել աշխարհագրությունը դեպի Հայաստան և Հայաստանից այլ ուղղություններ, ինչի արդյունքում հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ կմեծանա։ Մենք կանգ չենք առնելու, որովհետև կան մի շարք նոր ուղղություններ, որոնց վերաբերյալ տարվում է հետևողական աշխատանք։ Մոտ ապագայում կունենանք նմանօրինակ նոր չվերթներ դեպի աշխարհի խոշոր քաղաքներ ու երկրներ»,–ասաց Գնել Սանոսյանը։

 

  • Կիսվել: