հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հայաստանի ԿԸՀ անդամները դիտարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

Հայաստանի ԿԸՀ անդամները դիտարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Արուսյակ Տերչանյանը և Ժիրայր Կարապետյանը հունիսի 6-ից 10-ը գործուղվել են Տալլին՝ Էստոնիայի Հանրապետություն։ ԿԸՀ անդամները դիտարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները։

ԿԸՀ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Էստոնիայի Հանրապետության պետական ընտրական գրասենյակը։

ԿԸՀ անդամները ծանոթացել են Էստոնիայի ընտրական համակարգին, ընտրությունների կազմակերպմանը, այցելել ընտրատեղամասեր և հետևել հաշվարկի գործընթացին:

  • Կիսվել: