հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Տոներ են, եւ նվերներ պետք է նախապատրաստել

«Հայաստանի Հանրապետություն». Տոներ են, եւ նվերներ պետք է նախապատրաստել

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ասում են՝ ամանորյա նվեր ընտրելիս պետք է նկատի ունենալ՝ ինչ է նախընտրում տվյալ տարվա տիրակալը: Ստացվում է՝ 2020 թվական պետք է մուտք գործել փաթեթավորված պանիրներո՞վ: Սա, իհարկե, հումորի ժանրից է:  Իրականում որոշ հանգամանքներ պետք է հաշվի առնել՝ ելնելով նվեր ստացողի առանձնահատկություններից: 

Այսպես, նվեր գնելիս ոմանք աչքի են անցկացնում հորոսկոպը, ոմանք էլ հետեւում են մասնագետների խորհուրդներին: Օրինակ՝ բրիտանացի պարֆյումեր Լի Հարդինգը պատմել է՝ որպես նվեր օծանելիք ընտրելիս ինչին է պետք ուշադրություն դարձնել: Մասնագետը խորհուրդ է տալիս հաշվի առնել հոտը, տվյալ անձի տարիքը, ապրելակերպն ու անգամ ուտելիքով պայմանավորված նախասիրությունները: Հարդինգի խոսքերով, կյանքի ընթացքում փոխվում է մարդու ինչպես ճաշակը, այնպես էլ հոտառությունը: Այսպես, ըստ նրա, դեռահասները հակված են ընտրել ավելի քաղցր եւ մրգային բույրեր, բայց հասուն մարդիկ նախընտրում են այդ բույրերը որպես երանգ:

Սննդային հակումները եւս կարող են շատ բան ասել նախասիրությունների մասին՝ հավատացնում է պարֆյումերը: Մարդը, ով շատ չի սիրում համեմունքներ, չի ուրախանա կծու բույրերով կամ արեւելյան նրբերանգներով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: