կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սա մեր իրականության մեջ աննախադեպ երևույթ է․ Նիկոլ Փաշինյան

Սա մեր իրականության մեջ աննախադեպ երևույթ է․ Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբերի 31-ին տարեմուտը սկսում ենք դասական երաժշտության տոնական համերգով: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կիսվել տեսանյութով։ Գրառման մեջ, մասնավորապես ասվում է․ 

«Դեկտեմբերի 31-ին մենք տարին սկսում ենք դասական երաժշտության տոնական համերգով. ժամը 18: 00-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Սա մեր իրականության մեջ աննախադեպ երևույթ է: Բաց մի թողեք:»

Այս տարի առաջին անգամ տոնական օրերը հագեցած կլինեն մշակութային միջոցառումներով՝ բաց կլինեն թատրոններն ու թանգարանները, ինչպես նաև սպասվում են համերգներ և հետաքրքիր միջոցառումներ։ Իսկ ամանորի գիշերը կաշխատեն հրապարկին հարակից ռեստորաններն ու սրճարանները:

  • Կիսվել: