Հայաստանի բժշկական հաստատություններում կսահմանափակվեն տեսակցությունները
Հայաստանում շարունակվում են կորոնավիրուսի նոր ենթատեսակի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Հայաստանի բժշկական հաստատություններում կսահմանափակվեն տեսակցությունները:
Առողջապահության նախարարությունից արդեն ուղարկվել են շրջաբերական գրություններ տարբեր ենթակայությամբ գործող բոլոր բժշկական կենտրոններին, այդ թվում՝ մասնավոր կառույցներին, որպեսզի սահմանափակվեն տեսակցությունները:
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտնել էր, որ ՀՀ-ն պետք է շարունակի ապրել բնականոն կյանքով, ուղղակի անձնական կարգապահության նկատմամբ ավելի մեծ ուշադրությունով։


