Հայաստանի ազգային կինոկենտրոնը կմասնակցի Կաննի փառատոնի կինոշուկային
Հայաստանի ազգային կինոկենտրոնը կմասնակցի մայիսի 17-25-ը կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկային, որտեղ կունենա տաղավար (Palais 1, Booth N 23.04): Այս մասին հայտնում են կինոկենտրոնից
«Առաջարկում ենք բոլոր կինոգործիչներին, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել Marche du Film կինոշուկային նախօրոք կապ հաստատել կինոկենտրոնի հետ, որպեսզի մենք կարողանանք աջակցել ձեզ ձեր պլանավորած հանդիպումները հայկական տաղավարում կազմակերպելու համար»,-ասվում է հաղորդագրության տեքստում: