հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Հայաստան է տեղափոխվել շուրջ 6 տոննա ծավալով աջակցող միջոցների խմբաքանակ

Հայաստան է տեղափոխվել շուրջ 6 տոննա ծավալով աջակցող միջոցների խմբաքանակ

Հայաստան է տեղափոխվել շուրջ 6 տոննա ծավալով աջակցող միջոցների խմբաքանակ, որը պահեստավորվել է և շահառուներին կտրամադրվի՝ ըստ անհրաժեշտության։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

 Նիդերլանդների հայ համայնքի նախաձեռնությամբ հավաքագրված աջակցող սարքերի խմբաքանակը Հայաստան է տեղափոխվել Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և «Ջավախք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

📌Սայլակները, քայլակները, հենակներն ու մյուս աջակցող միջոցները կտրամադրվեն դրանց կարիքն ունեցող և 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։

Սա հնարավորություն կտա հաղթահարել միջավայրային արգելքները՝ թույլ տալով անձին անհրաժեշտ ծառայություններն ստանալ անխոչընդոտ և ժամանակին։

  • Կիսվել: