կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Բազմաթիվ ջրածածկ գոմեր ունենք, ու հայտնի չէ, թե այնտեղ քանի կենդանի կար, քանիսին է ջուրը տարել. Սանոսյան

Բազմաթիվ ջրածածկ գոմեր ունենք, ու հայտնի չէ, թե այնտեղ քանի կենդանի կար, քանիսին է ջուրը տարել. Սանոսյան

Այս պահին օպերատիվ շտաբի լիազորությունները բավարա՞ր են իր առջև դրված խնդիրները լուծելու համար: Այս մասին, այսօր Կառավարության նիստի ընթացքում ՏԿե նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց ՀՀ վարչապետը։

Նախարարն էլ նկատեց, որ աղետի գոտում չեն բավարարվում միայն շտաբի կազմի աշխատանքով, քանի որ խնդիրները շատ են ու տարբեր բնույթի։

«Մի կողմից միջպետական ճանապարհի ու երկաթուղու մասին է խոսքը, մյուս կողմից մոմը պետք է անցկացնել գետով այն կողմ, որովհետև հոսանք չկա։ Բազմաթիվ ջրածածկ գոմեր ունենք, ու հայտնի չէ, թե այնտեղ քանի կենդանի կար, քանիսին է ջուրը տարել, քանիսն են տիղմի մեջ, դա ի՞նչ սանիտարահիգենիկ հետևանքներ կարող է ունենալ։ Բոլոր գործընեկրները ակտիվ աշխատում են, կամավորներ, մարզային համայնքներ, փրկրարար ծառայությունը»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ պետք է հաշվի առնել բոլոր հարցերն ու ակտիվ աշխատել տարբեր ուղղություններով։

  • Կիսվել: