Մ6 ճանապարհը նոր ենք կապիտալ նորոգել, այդ ո՞նց է եղել, որ այսպես է նախագծվել. Փաշինյան
Ինձ բնակիչները տեղեկացրին, որ եւ Ալավերդիում, եւ Տաշիրում 50-60-70-80-ական թվականներին եղել են նմանատիպ ջրհեղեղներ, եղել են ջրհեղեղներ, որոնք ավելի մեծամասշտաբ են եղել: Այս մասին, այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է անպայման նայել արխիվները եւ ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ մասնավորապես, Տաշիրում ավերածությունները ազդակիր հատվածը ճշգրիտ նույնն է եղել: Ես չեմ զարմանա, որ օրինակ, քանդված, ավերված ճանապարհները ճշգրիտ նույն կետերում են եղել: Հետեւաբար, մեր նախագծման, մեր աշխատանքի մասին է խոսքը:
Ի վերջո, Մ6 ճանապարհը նոր ենք կապիտալ նորոգել, այդ ո՞նց է եղել, որ այսպես է եղել, այստեղ էլի մեր նախագծման կուլտուրայի հարցը կա:
Տավուշի Հաղարծինի հատվծում փլուզումները տեղի են ունեցել այնտեղ, որտեղ սողանքային գոտի ունենք: Դա այսպես, թե այնպես աղետի գոտի է: Միշտ մտավախություն ենք ունեցել, որ սողանքը կարող է գետի հունը փակել»,-ասաց Փաշինյանը: