«Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում. Մանուկյան
«Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում Երևան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Դրանք կեղծ են, կապ չունեն դաշինքի հետ ու պարզապես մեր երկրում նոր քարոզչական սադրանքի նպատակ են հետապնդում: Իշխանական ու մերձիշխանական սադրիչներն ու հանրային գիտակցությունը պղտորողները ավելի ցածր մակարդակի են իջել... անզորներ: Իրավապահ էլ չկա, որ կոչ անեմ միջցներ ձեռնարկել: Բայց որտեղ այս թռուցիկ փակցնող բռնեցինք, ստիպված մոտը եղած կեղծ թռուցիկների թղթերով լեցուն ստամոքսով կճանապարհենք առնվազն..»,-նշել է նա: