ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն. Զարեհ Սինանյան

Եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն. Զարեհ Սինանյան

Սփյուռքում կան մոտեցումներ, խմբեր կամ անհատներ, որոնք անվերապահորեն համաձայն են վարչապետի արտահայտած մտքերի հետ, և այն ուշացած են համարում: Կան անհատներ և խմբեր, որոնք տարակուսանք են զգում: Կան և՛ կողմ, և՛ դեմ մարդիկ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր այրերին առնչվող ֆեյսբուքյան գրառումներին:

«Եկեղեցին ժողովուրդն է, այն ժողովուրդն է, այն անձինք են, որոնք ձևավորում են եկեղեցին: Այսինքն՝ եկեղեցին շինություն չէ, հիերարխիկ վերնախավը չէ: Եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն: Եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք, գտնվելով այդ հիերարխիայում, վարկաբեկում են եկեղեցին, և՛ վարկաբեկում են, և՛ արհամարհում են եկեղեցու ներքին կանոնակարգերը»,- ասաց նա:

Սինանյանը նաև կարծիք հայտնեց, թե կան բացահայտ խնդիրներ՝ կապված եկեղեցական վերնախավի հետ, որոնք ակնառու են ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլ նաև սփյուռքի մի հսկայական մասի:

«Սա, ըստ իս, պետության կայացման կարևոր փուլերից մեկն է, երբ բոլորը պետությունում իրենց պատասխանատվությունների մասով և իրենց պարտավորությունների մասով հաշվետվություն պետք է տան հայ ժողովրդին»,- ասաց նա:

  • Կիսվել: