ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Իրանում ՀՀ դեսպանն ու ԻԻՀ նախագահի տեղակալն անդրադարձել են Հայաստան-Իրան համագործակցության մի շարք ուղղությունների

Իրանում ՀՀ դեսպանն ու ԻԻՀ նախագահի տեղակալն անդրադարձել են Հայաստան-Իրան համագործակցության մի շարք ուղղությունների

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան բազմոլորտ համագործակցության մի շարք ուղղություններին, մասնավորապես՝ ենթակառուցվածքային, հաղորդակցային, էներգետիկ և այլ ոլորտային ծրագրերի:

Դեսպան Հակոբյանն ու փոխնախագահ Փուրմոհամմադին քննարկել են նաև առաջիկա համատեղ միջոցառումների իրականացումը՝ ի շահ երկու բարեկամ պետությունների:

 

  • Կիսվել: