հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բանակցություններ են ընթանում զինծառայողին վերադարձնելու համար

Բանակցություններ են ընթանում զինծառայողին վերադարձնելու համար

Մառախուղի պատճառով մոլորված և Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված զինծառայող Արթուր Քաթանյանը Սյունիքի մարզից է։

Զինծառայողի բնակության համայնքի ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է , որ Արթուրը շուրջ 3 տարի է, ինչ պայմանագրային զինծառայող է։

«Դեպքը տեղի է ունեցել ծառայության ժամանակ եղանակի պատճառով։ Բավական ամպամած էր, մոլորվել է։ Տարածքում, որտեղ եղել է Արթուրը, դիրքերը բավական մոտ են, զինվորները գրեթե իրար դեմ դիմաց են կանգնած»,-ասել է համայնքի ղեկավարը։

Նրա խոսքով` Արթուրը 25 տարեկան է, ամուսնացած չէ` ծնողների հետ է ապրում։ Արթուրի ծնողներին դեպքի մասին հայտնել են։ Այս պահին, ըստ համայնքի ղեկավարի, բանակցություններ են ընթանում, որպեսզի Արթուրին ադրբեջանական կողմը վերադարձնի։

  • Կիսվել: