չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հաստատում եմ, որ ադրբեջանցին է Սյունիքում պահնորդին սպանել ․ եթե ապացույց չկա՝ դատախազության թերացումն է. ՔՊ-ական

Հաստատում եմ, որ ադրբեջանցին է Սյունիքում պահնորդին սպանել ․ եթե ապացույց չկա՝ դատախազության թերացումն է. ՔՊ-ական

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իր տեղեկությունը, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդին սպանել է Հայաստանի սահմանն ապօրինի կերպով հատած ադրբեջանցի զինվորականներից մեկը։

«Գուցե որոշակի գործընթացներ են պետք Քննչական կոմիտեին դա հաստատելու համար։ Ես ունեմ շատ հստակ ինֆորմացիա։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական անձի է սպանել, ո՞նց կարող է պատահի՝ իրեն մեղադրանք չառաջադրի»,- նշեց Ղահրամանյանը։

Ի՞նչ է սպասվում ադրբեջանցի զինծառայողներին, հնարավո՞ր է նրան արտահանձնեն կամ փոխարինեն հայ գերիների հետ, Ղահրամանյանն ասաց՝ այս պահին չի կարող ասել, միայն վստահ է՝ սպանություն գործած ադրբեջանցին պետք է դատարպարտվի։

«Հաստատում եմ, որ ադրբեջանցին է սպանել։ Ապացույցներ չկան, ուրեմն՝ կլինեն, Դատախազության թերացումն է, եթե ապացույց չկա»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող:

 

  • Կիսվել: