կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը

Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը

Օգոստոսի 29-ին, ժամը 11։13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները քաղաքացի Ա․ Մ․-ին (ծնված 1960 թ․) պատգարակով մոտ 100 մետր իջեցրել են և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել բժշկական կենտրոն։

  • Կիսվել: