հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրությունը հետաձգվեց

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրությունը հետաձգվեց

Հաշվի առնելով ներկայիս ռազմական դրությունը՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի անդամների առաջարկությամբ սեպտեմբերի 27-ին որոշվել է ընտրության գործընթացը հետաձգել՝ օրենսդրությամբ նախատեսված ժամկետների սահմաններում։ Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի  «Ֆեյսբուքի» պաշտոնակն էջը:

«Հանձնաժողովի հետագա աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացվի առաջիկայում»,- ասվում է Հանրային հեռարձակողի խորհրդի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: